Մատչելիության հղումներ

«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու ծրագրով». «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մեկնարկեց քարոզարշավը


«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով», - այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Մեր նախընտրական ծրագիրը իրականում սովորական նախընտրական ծրագիր չի, սա եթե կուզեք, ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է։ Տարիներ շարունակ պետական պրոպագանդան զբաղվել է նրանով, որ այդ ճշմարտությունը թաքցրել է, մեզ մատուցել են հեքիաթներ, որ իբր Ղարաբաղի հարցը լուծված է, որ իբր մեր անվտանգությունն ապահովված է, բայց անցել է 18 տարի այդ բոլոր հեքիաթները փուչիկի նման տրաքում են։ Մենք միշտ սրա մասին խոսել ենք, բայց այս ընտրարշավը, շատ լավ հնարավորություն է՝ վերջապես ճշմարտությունը հասցնելու ժողովրդին, և մենք այս ամբողջ քարոզարշավը նայելու ենք հենց այդ տեսանկյունից՝ ո՛չ թե միավորներ ձեռք բերելու, ո՛չ թե տպավորություն թողնելու, այլ վերջապես ճշմարտությունը ժողովրդին հասցնելու հնարավորությունն ենք օգտագործելու», - ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը շարունակեց. - «Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով։ Մենք վստահ ենք, որ Հայաստանը պետք է վերածել լրիվ նոր տիպի պետության, թե ի՞նչ տիպի պետություն է դա լինելու, դրա մասին կխոսենք, բայց անվտանգության և խաղաղության հարցում մեր ասելիքը հետևյալն է՝ մենք պետք է դուրս գանք այն վիճակից, որում այսօր գտնվում ենք, մի երկիր, որը խեղդվում է շրջափակումներից, այս հակամարտություններից, որը զրկված է զարգանալու բոլոր հնարավորություններից։ Մենք պետք է կարգավորենք և մենք տեսնում ենք, թե ինչպես է դա պետք անել՝ կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Լեռնային Ղարաբաղի խնդիրն, այնպես որ ապահովվի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև, որը շատ կարևոր է, ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG