Մարտի 7-ին կմեկնարկի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երկօրյա այցը Մոսկվա:
Այցի ընթացքում Մամեդյարովը իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցած բախումների թեման, որոնց ընթացքում, հիշեցնենք՝ հինգ ադրբեջանցի զինծառայող էր զոհվել:
Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում Մամեդյարովը նաև այցելելու է Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիա: