Մատչելիության հղումներ

Դատախազությունում կգործի թեժ գիծ ընտրախախտումների մասին հաղորդելու համար


Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու, դրանց բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սույն թվականի մարտի 5-ից՝ ժամը 09.00-18.00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա, ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ (010) 511-603 հեռախոսահամարով, տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ դատախազությունը հորդորում է շահագրգիռ անձանց տեղեկությունները հայտնել թեժ գծի միջոցով: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:

Ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն, դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 10-ով՝ ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

19 հաղորդումներից 14-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառքի, 5-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG