Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը սպասվում են տեղումներ


Հանրապետության տարածքումմարտի 4-ին՝ կեսօրից հետո, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքը։

Երևան քաղաքում մարտի 4-ին՝ կեսօրից հետո, 5-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG