Մատչելիության հղումներ

Թուրք նախարարի ելույթը չեղյալ հայտարարած գերմանական քաղաքը ռումբի սպառնալիք է ստացել


Գերմանիայի հարավ-արևմտյան Գագենաու քաղաքում ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել են քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանությունը ստուգում է շենքը:

Այստեղ նախօրեին նախատեսված էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը: Նա մտադիր էր երկքաղաքացիություն ունեցող թուրքերին կոչ անել քվեարկելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների օգտին, որն ուժեղացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, սակայն քաղաքային իշխանությունները արգելել էին այդ միջոցառումը:

Գագենաուի քաղաքապետն ասել է, թե այսօր առավոտյան ռումբի սպառնալիքի մասին հեռախոսազանգ են ստացել, և կարծում են, որ այն կապ ունի թուրքական կազմակերպության միջոցառումը չեղյալ հայտարարելու իրենց որոշման հետ:

Այսօր հայտնի դարձավ, որ Քյոլնի քաղաքային իշխանությունները ևս չեղյալ են հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթը իրենց քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG