Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ղրղըզստանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ


Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը «բացարձակ անհասկանալի» է որակել Ղրղըզստանի դիրքորոշումը այն բանից հետո, երբ պաշտոնական Բիշքեկը հրաժարվել է միանալ Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ Իսլամաբադում անցկացված գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությանը:

«Հայտարարությունում անդամ-երկրները բացահայտորեն հայտարարում էին, որ կազմակերպության տարածքում հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը», - «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մանրամասնելով, որ փաստաթղթում տեղ է գտել ձևակերպում «արտաքին օկուպացիայի» վերաբերյալ և խոսվել է այն մասին, որ առկա հակամարտությունները պետք է հանգուցալուծվեն «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա:

«Ղրղըզստանի այսպիսի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում այն մասին, թե այդ երկիրը ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում», - ընդգծել է Հաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG