Ուկրաինայի արևմուտքում՝ Լվովի շրջանում գտնվող «Ստեպովա» պետական ածխահանքում պայթյունի զոհ է դարձել առնվազն 8 հանքափոր, ևս 6 հանքափոր վնասվածքներ է ստացել, բայց կարողացել է դուրս բարձրանալ:
Ենթադրվում է, որ հանքահորում 550 մետր խորության վրա կարող է գտնվել ևս մոտ 20 հանքափոր: Տեղում աշխատող փրկարարները փորձում են կապ հաստատել նրանց հետ: