Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում սառեցնել Ադրբեջանի անդամակցությունը EITI-ին


Միջազգային իրավապաշտպան երկու տասնյակից ավելի կազմակերպություններ Արդյունահանող տնտեսության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) կոչ են արել սառեցնել Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին, քանի որ Բաքուն կարևոր բարեփոխումներ չի իրականացում՝ անտեսելով նախկին հորդորները:

Մարտի 8-9-ը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվելու է EITI-ի ղեկավար մարմնի նիստը: Նախորդ նիստում, 2016-ի հոկտեմբերին նրանք Ադրբեջանի իշխանություններին չորս ամիս ժամանակ էին տվել՝ ուղղելու իրավիճակը, դադարեցնելու քաղաքացիական խմբերի նկատմամբ ճնշումները: Կոլումբիայում կայանալիք առաջիկա նիստում լսվելու է, թե Բաքուն ինչ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

Ադրբեջանի անդամակցությունը սառեցնելու հորդորով EITI-ին դիմած խմբի մեջ են հեղինակավոր և հայտի կազմակերպություններ, ներառյալ Human Rights Watch, Article 19 և International Media Support:

Հարավային Կովկասում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան ասել է, թե Ադրբեջանը քամահրանքով է վերաբերում EITI-ին՝ անտեսելով բարեփոխումներ կատարելու պահանջները:

Բազմաթիվ զեկույցներից ու զգուշացումներից հետո EITI-ին պետք է սառեցի Ադրբեջանի անդամակցությունը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությանը երկարաժամկետ և լուրջ փոփոխություններ չի կատարի ոչ կառավարական խմբերին թույլ տալով ազատորեն գործել Ադրբեջանում, մարտի 2-ին հայտարարել է Գոգիան:

Արդյունահանող տնտեսության թափանցիկության նախաձեռնությունը միավորում է աշխարհի շուրջ հինգ տասնյակ երկրների կառավարությունների, ընկերությունների, ոչ կառավարական կազմակերպությունների: Այս ընկերակցությունը բնական պաշարներով հարուստ պետություններին, արդյունահանող ընկերություններին խրախուսում է բաց և հանրային քննարկումների միջոցով նավթի, գազի և հանքերի ռեսուրսների և եկամուտների օգտագործման ավելի արդյունավետ կառավարում: EITI-ը անդամ երկրների կառավարություններից պահանջում է նպաստավոր պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության համար և ձեռնապահ մնալ հանրային քննարկումները սահմանափակելու քայլերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG