Ուկրաինայի արևմուտքում, Լվովի շրջանում գտնվող «Լվիվուհոլ» պետական ածխահանքի պայթյունի զոհ է դարձել առնվազն 8 հանքափոր, ևս 6 հանքափոր վնասվաքներ է ստացել, բայց կարողացել է դուրս գալ:
Ենթադրվում է, որ հանքահորում 550 մետր խորության վրա կարող են գտնվել ևս մոտ 20 հանքափորներ: Տեղում աշխատող փրկարարները փորձում են կապ հաստատել նրանց հետ: