Մատչելիության հղումներ

Շվեդիան մտադիր է վերականգնել պարտադիր զինծառայությունը


Շվեդիայի բանակի զինծառայողներ, արխիվ
Շվեդիայի բանակի զինծառայողներ, արխիվ

Հաշվի առնելով համաշխարհային անվտանգության մարտահրավերները՝ Շվեդիան մտադիր է այս տարվա ամռանը վերականգնել 2010 թվականին չեղարկված պարտադիր զինվորական ծառայությունը: Այն պետք է տևի 11 ամիս և պարտադիր կլինի 1999 թվականից հետո ծնվածների համար:

Կառավարության այս որոշումը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը:

Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մասնակցում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային կոչ է անում զերծ մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելուց, պնդելով, որ դա բացասաբար կազդի Մոսկվայի հետ հարաբերությունների վրա:

Սկանդինավյան այդ երկու պետություններում ժամանակ առ ժամանակ հանրային քննարկման առիթ է դառնում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG