Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը:
«Սառեցման մեխանիզմը» ուժի մեջ կմտնի արդեն մարտին, ինչից հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մուտք գործել Եվրամիության տարածք: Ըստ առաջիկայում ուժի մեջ մտնող կարգի՝ կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստանում առանց մուտքի վիզաների 90 օրով մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտում գտնվող 26 եվրոպական պետություններ: