Նանտի դատախազությունը դիմել է Եվրախորհրդարանին Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:
Քաղաքական գործչի նկատմամբ հետաքննություն է սկսվել Twitter-ում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնությունների մասին լուսանկարներ տեղադրելու փաստով, սակայն նա, օգտվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, հրաժարվում է ներկայանալ դատախազություն:
Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը արդեն կողմ է քվեարկել Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելուն, և հարցը կքննարկվի Եվրախորհրդարանի՝ վաղը Բրյուսելում մեկնարկող նստաշրջանում: Սովորաբար հանձնաժողովի որոշումները նստաշրջանում հավանության են արժանանում: