Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի» դատաքննությունը


Armenia -- "Police vs SOS TV" trail completed. 28FEb., 2017
Armenia -- "Police vs SOS TV" trail completed. 28FEb., 2017

Դատարանի վճիռը կհրապարակվի մարտի 14-ին

Ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի վերջին դատական նիստն այսօր շուրջ երեք ժամ տևեց։

Կողմերը նախ հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբանի կողմից ներկայացված տեսանյութերը դիտեցին, ապա ճառով հանդես եկան։

Ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը պնդեց, որ հաղորդումներից մեկում Գայֆեջյանը փողոցային բառապաշար օգտագործելով նվաստացնում է ոստիկանությանն ու դրա աշխատողներին։ Իսկ դատարան դիմած ոստիկանների ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը հաղորդման անձնակազմին ու լրատվամիջոցներին ընդհանրապես խորհուրդ տվեց ավելի լուրջ թեմաների անդրադառնալ։

SOS TV-ի վիճարկվող հաղորդումը, հիշեցնենք, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանների բռնի ուժով Բաղրամյան պողոտայում մի մայթից մյուսը տեղափոխելուն։

2015-ի փետրվարին ու մայիսին իրավապահները որդեկորույս մայրերին նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ մի մայթից մյուսն էին տեղափոխել։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր դատարանում պնդեցին՝ նրանք ծնողներին նախապես փորձել են համոզել ու ստիպված են եղել հարկադրանքի դիմել։

Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով, ոստիկանությունը պատիվ ու արժանապատվություն է փորձում պաշտպանել, որը փաստացի արդեն արատավորված է։

Փաստաբանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կատարված հետազոտության արդյունքները ներկայացրեց, ըստ որի ոստիկաններին Հայաստանի քաղաքացիները չեն վստահում․ - «Կա ապացույց այն մասին օբյեկտիվ հետազոտություններով, որ ոստիկանությունը հանրության շրջանում չունի բարի համբավ, պատիվ և համապատասախան արժանապատվություն, որպիսին վերագրում է իրեն»:

Ոստիկանության ներկայացուցիչը հակադարձեց․ - «Դուք չի կամ որևէ մեկը չի, որ նամն մերկապարանոց արտահայտություն անի ինչ-որ սոցիոլոգիական հարցման արդյունքների հիման վրա»:

Իրավապահ կառույցը դատարանից պահանջում է հաղորդավարին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել Ոստիկանությունից և բարոյական վնասի փոխհատուցում վճարել:

Համահայցվոր երկու ոստիկաններն իրենց վիրավորելու համար Գայֆեջյանից 2 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG