Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն այցելում է Ղրղըզստան


Վլադիմիր Պուտին և Ալմազբեկ Ատամբաև, արխիվ
Վլադիմիր Պուտին և Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 28-ին երկօրյա այցով մեկնում է Ղրղըզստան:

Այցը տեղի է ունենում Ղրղըզստանում ներքաղաքական լարվածության ֆոնին. փետրվարի 26-ին ձերբակալված, ապա կալանավորված ընդդիմադիր պատգամավոր Օմուրբեկ Տեկաբաևի համակիրները երկրորդ օրն է բողոքի ակցիաներով իշխանություններից պահանջում են նրան ազատ արձակել:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինը և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պլանավորում են քննարկել երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ղրղըզական մամուլը Պուտինի այցը կապում է առաջիկա նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հետ՝ շոշափելու տրամադրությունները: Ղրղըզստանում 2005 և 2010 թվականներին փողոցային պայքարը ստիպել է նախագահներին հրաժարական տալ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG