Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, սակայն հստակ ժամկետները հայտնի չեն: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ռյաբկովը նշել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման հարցը քննարկվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Հունվարի 28-ին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ 45 րոպե: