Մատչելիության հղումներ

Մոսկվայում Նեմցովի հիշատակի միջոցառման 6 մասնակից է ձերբակալվել


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հարգանքի տուրք է մատուցում Բորիս Նեմցովի հիշատակին, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2017թ․
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հարգանքի տուրք է մատուցում Բորիս Նեմցովի հիշատակին, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2017թ․

Մոսկվայում ոստիկանությունը 6 ակտիվիստի է ձերբակալել երկու տարի առաջ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հուշավայրում:

Հազարավոր մարդիկ երեկ ծաղիկներով և մոմերով եկել էին Կրեմլին հարակից վայրը՝ հարգանքի տուրք մատուցելու Պուտինի ընդդիմախոսի հիշատակին: Հուշավայր է եղել նաև Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը:

ԱՄՆ-ը հորդորել է Ռուսաստանի կառավարությանը «արդարադատություն ապահովել Նեմցովի սպանության գործով մեղավորներին պատժելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG