Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու մարտերի ժամանակ Իրաքի զինված ուժերը գրավել են Տիգրիս գետի վրայի կամուրջը:
Պաշտոնական աղբյուրները սա գնահատում են որպես կարևոր ձեռքբերում Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի արևելյան և արևմտյան ափերը կապելու համար:
Մոսուլի արևմտյան շրջանը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է Իրաքի տարածքում: