Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վաղը կստորագրի փախստականներին և միգրանտներին վերաբերող նոր հրամանագիրը:
Սպիտակ տան խոսնակ Շոն Սփասյերի խոսքով՝ հրամանի ձգձգումը պայմանավորված է նրանով, որ փաստաթուղթն «անթերի» ներկայացվի:
Հիշեցնենք, Թրամփի՝ միգրանտներին և փախստականներին առնչվող նախորդ հրամանագիրը բողոքի մեծ ալիքի պատճառ դարձավ և սառեցվեց դաշնային դատարանի կողմից: ԱՄՆ նախագահը շարունակում է պնդել, սակայն, որ նոր սահմանափակումներ են անհրաժեշտ՝ պոտենցիալ ահաբեկիչների մուտքը երկիր փակելու համար: