Մատչելիության հղումներ

Թլիկ գյուղի մոտ Երևանի 20-ամյա բնակիչ է սպանվել, կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։

«2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ. Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ։ Դեպքի վայրի զննությամբ՝ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Վերջինս հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։

Կ. Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հարցաքննվել մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքին ականատես վկա»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG