Մատչելիության հղումներ

Իրաքում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրող է զոհվել


Իրաքում զոհվել է քրդական հեռուստաընկերության լրագրող Շիֆա Գերդին, ով վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում էր Մոսուլում ծավալվող մարտերը: Նա մահացել է Մոսուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: 30-ամյա լրագրողը ներկայացնում է Rudaw հեռուստաընկերությունը: Պայթյունի հետևանքով հեռուստաընկերության օպերատոր Յունիս Մուստաֆան վիրավորվել է:

Անցյալ տարի հոկտեմբերից Մոսուլը ջիհադիստներից ազատագրելու` Իրաքի կառավարական ուժերի գործողությունները լուսաբանելու ընթացքում սա երկրորդ զոհն է: Ամիսներ առաջ լրագրողական պարտքը կատարելիս զոհվել է օպերատոր Ալի Ռեյսանը, ևս մի քանի լրագրողներ վիրավորվել են:

Իրաքը համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը իր ամենամյա վարկանիշային աղյուսակում՝ «Մամուլի ազատության ինդեքսում», 2016 թվականի տվյալներով Իրաքը դասել է 158-րդ տեղում՝ լրագրողների անվտանգության պայմաններից ելնելով: Ցուցակում ընդհանուր առմամբ 180 երկիր է ներկայացված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG