Այսօր Մոսկվայում, Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք քաղաքներում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվում:
Ընդդիմադիր գործչին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում, Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա:
Քննիչների վարկածով հանցագործության ենթադրյալ կազմակերպիչն ու պատվիրատուն «Սևեր» գումարտակի նախկին հրամանատար Ռուսլան Մուխուդինովն է: Նրան մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով` 2015 թվականի նոյեմբերից Մուխադինովը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: