Մատչելիության հղումներ

Թոմ Փերեսը ընտրվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավար


ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Թոմ Փերեսը ընտրվել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավար: Այս մասին հայտնի է դարձել դեմոկրատների համագումարի ժամանակ, որն անցկացվել է Ատլանտայում:

Փերեսը կուսակցության ղեկավարի պարտականությունները ստանձնում է անցյալ տարի նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտությունից հետո:

Կուսակցության ղեկավարի պաշտոնում Փերեսի մրցակիցն էր կոնգրեսական Քիթ Էլլիսոնը, ով Կոնգրեսում ընտրված առաջին մահմեդականն էր, որը վայելում էր առավել լիբերալ դեմոկրատների աջակցությունը:

Փերեսը միգրանտների ընտանիքից է՝ Դոմինիկյան Հանրապետությունից: Ելույթ ունենալով համակիրների առաջ` նա խոստացել է բարեփոխել Դեմոկրատական կուսակցությունը և պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG