Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններում առաջադրված բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր գրանցեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին ու նրանց կողմից ներկայացված անձանց։

Պատգամավոր դառնալ ցանկացող 1538 քաղաքացիներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1531-ին գրանցեց։

Օրակարգային երկրորդ հարցով կուսակցությունների ներկայացուցիչները վիճակահանությամբ որոշեցին այն համարները, որոնցով հանդես կգան ընտրությունների ժամանակ։ Առաջին համարի ներքո «Ելք» դաշինքն է, երկրորդը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, երրորդը՝ «Հայկական վերածնունդ»-ը։ Չորրորդ համարի ներքո «Ծառուկյան դաշինքը», հինգերորդի ներքո՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես կգան։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը վեցերորդն է, Կոմունիստական կուսակցությունը՝ յոթերորդը։ Ութերորդ համարի ներքո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, իններորդը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է։

Նիստի վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողը որոշեց էլեկտրոնային եղանակով քվեարկողներին ծածկագրեր տրամադրելու հարցը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG