Մատչելիության հղումներ

ԵՏՄ ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը Բեռլինում խոսել է Հայաստան - ԵՄ համաձայնագրի մասին


Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այս մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք պետք է աշխատենք ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ: Այս երկու վեկտորները մենք չպետք է հակադրենք», - ասել է Հայաստանի նախկին վարչապետը:

Սարգսյանը հայտարարել է, թե՝ «Հայաստանը և Եվրամիությունը հարկադրված էին վերսկսել նոր համաձայնագրի շուրջ աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակը Բրյուսելի կողմից արգելափակվել էր»:

«Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտացավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը: Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը, ըստ էության, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող ասոցացման համաձայնագրի կնքումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG