Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես է եկել կառավարությանը քննադատող հասարակական կազմակերպություններին ուղղված կոշտ հայտարարություններով:

«Նրանց գործունեությունը պետք է օրենքի շրջանակների մեջ դնել և դարձնել թափանցիկ»,- հայտարարել է վարչապետ Օրբանն ու հավելել՝ «Նրանք իրենց անվանում են քաղաքացիական կազմակերպություններ, սակայն, արտասահմանյան փողերով և վարձու ակտիվիստներով նրանք ներկայանում են որպես միջազգային կապիտալ ու փորձում ազդել Հունգարիայի քաղաքական կյանքի վրա»:

Ներկայումս Օրբանի գլխավորած կաբինետը քննարկում է մի օրենքի նախագիծ, որի համաձայն, ռուսաստանյան օրենսդրության օրինակով, արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները պետք է գրանցվեն համապատասխան կառույցում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG