Մատչելիության հղումներ

Իրաքի բանակը գրոհում է Մոսուլի արևմտյան շրջանները


Իրաքի զորքերը շարժվում են դեպի Մոսուլի օդանավակայան, 23-ը փետրվարի, 2017թ․
Իրաքի զորքերը շարժվում են դեպի Մոսուլի օդանավակայան, 23-ը փետրվարի, 2017թ․

Իրաքի կառավարական զորքերը Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ հարձակվել են Մոսուլի արևմտյան շրջանների վրա, հայտնում է Kurdistan 24-ը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաքն ազատագրելու՝ ամիսներ շարունակվող գործողությունների ընթացքում զորքին առաջին անգամ հաջողվել է մտնել Մոսուլի արևմտյան բնակելի շրջաններից մեկը:

Զինվորականներին հաջողվել է նաև ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ առնել Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի օդանավակայանը: Մոսուլի արևելյան մասը նրանք ավելի վաղ են ազատագրել:

Մոսուլը ջիհադիստների վերահսկողության տակ էր անցել 2014 թվականի ամռանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG