Մատչելիության հղումներ

Լը Պենը անտեսել է քննիչների հրավերը՝ պատասխանելու կեղծ աշխատատեղերի գործով հարցերին


Մարին Լը Պենը Եվրախորհրդարանում, արխիվ
Մարին Լը Պենը Եվրախորհրդարանում, արխիվ

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը չի ցանկացել ներկայանալ քննիչներին, որոնք զբաղվում են Եվրոպական խորհրդարանում հնարավոր կեղծ աշխատատեղերի գործով: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Քննությունը կասկածներ ունի, որ Լը Պենի թիկնապահն ու գրասենյակի ղեկավարը գումար են ստացել որպես Եվրախորհրդարանում նրա օգնականներ՝ այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում նրանք աշխատել են բացառապես «Ազգային ճակատ» կուսակցության համար:

Թիերի Լեժիեն և Քաթրին Գրիզեն արդեն հարցաքննվել են: Գրիզեին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների յուրացման հոդվածով: Թիկնապահին մեղադրանք չի առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG