Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ՝ Եվրախորհրդարանի նախագահ աշխատելու ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` հանցավորության դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը այժմ ստուգում է, թե արդյոք Շուլցին հասցեագրվող մեղադրանքները՝ կասկածելի նշանակումներ, մի շարք անձանց չհիմնավորված պարգևատրություններ, կարող են հիմք ծառայել պաշտոնական հետաքննության համար: Մասնավորապես, խոսքը Շուլցի մամուլի քարտուղար և ներկայիս նախընտրական քարոզարշավի մենեջեր Մարկուս Էնգելսի մասին է:
Շուլցը առայժմ չի մեկնաբանել մեղադրանքները:
Հունվարի վերջին Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը կանցլերի պաշտոնում առաջադրվեց սոցիալ-դեմոկրատների կողմից: Նա հայտարարել է, որ պայքարելու է հավասարության և իր կարծիքով Գերմանիայում առկա «խորը անհամաձայնությունները հաղթահարելու» համար: