Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատվիրակությունը գնահատում է նախընտրական մթնոլորտը Հայաստանում


ԵԽԽՎ լոգոն
ԵԽԽՎ լոգոն

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը՝ շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեի գլխավորությամբ, փետրվարի 22-23-ը Հայաստանում է՝ գնահատելու ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը, որում ընդգրկված են նաև Ինգեբյորգ Գոդսկեսենը (Նորվեգիա) և Ադել Գամբարոն (Իտալիա), Երևանում հանդիպումներ է անցկացնում Ազգային ժողովի ղեկավարության և խորհրդարանական խմբակցությունների, ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին պատվիրակությունը հայտարարություն կհրապարակի:

Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ 32 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հետևելու ընտրությունների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG