Ռուսաստանը բաց է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ երկխոսության համար՝ պնդելով, սակայն, որ յուրաքանչյուր նման ծրագիր պետք է համակարգվի Սիրիայի կառավարության կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կարճ տեղեկություն տրամադրելով, թե ինչ են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ անցած շաբաթ Գերմանիայում:
Լավրովն ասել է, որ կսպասեն Միացյալ Նահանգների առաջարկին: