Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա


Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Այսօր Մոսկվայում Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Երեկոյան Նալբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG