Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը հայտարարել է 2018 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին՝ ակնկալելով, որ կդառնա ընդդիմության միասնական թեկնածու:
Պետդումայի նախկին պատգամավոր Գուդկովը կրթությամբ լրագրող է, քաղաքականություն է մտել հոր՝ Գենադի Գուդկովի նախընտրական արշավներին մասնակցելով: Հայրը Պետդումայի չորս գումարումների պատգամավոր էր, Պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակից:
Դմիտրի Գուդկովը իր օրենսդրական գործունեության ընթացքում դրսևորել է կոշտ ընդդիմադիր կեցվածք, այդ թվում՝ դեմ քվեարկելով Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուն: