Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳՆ․ Երեք տարում Դոնբասում զոհվել է 10 հազար, վիրավորվել՝ 23 հազար մարդ


Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալները Սլովյանսկի մատույցներում, մայիս, 2014թ․

2014 թվականի փետրվարի 20-ից ի վեր Դոնբասում զոհվել է շուրջ 10 հազար, վիրավորվել՝ շուրջ 23 հազար մարդ: Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Երեք տարվա ընթացքում շուրջ 2 միլիոն մարդ դարձել է փախստական:

Ուկրաինայի կառավարության վերահսկողությունից դուրս է մնում ռուս-ուկրաինական սահմանի 409 կիլոմետրը:

«Ագրեսոր պետությունը բռնազավթել է Ուկրաինայի տարածքի 7տոկոսը, որտեղ չդադարող ահաբեկչության մեջ ապրում են միլիոնավոր քաղաքացիներ», - ասվում է ուկրաինական ԱԳՆ-ի հայտարարությունում:

Պաշտոնական Կիևը Մոսկվային կոչ է անում կատարել Մինսկի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, անհապաղ դադարեցնել իրավունքների և ազատությունների խախտումները բռնազավթված Ղրիմում և անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ազատ արձակել ուկրաինացի գերիներին և քաղբանտարկյալներին, վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, ասվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG