Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկել է Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայում մեկնարկել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:

Երեկ մեկնարկած դատավարությունն անցկացվում է երկրի հարավարևելյան Մուգլա քաղաքում:

Գործով անցնող 47 հոգու մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ երկրի ղեկավարի դեմ մահափորձի, ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ամբաստանյալները զինվորականներ են: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով, քանի որ նրանց հաջողվել է թաքնվել ոստիկանական հետապնդումներից:

Անցած ամռանը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործով, պաշտոնական տվյալներով, 40 հազար մարդ կալանավորվել է, շուրջ 100 հազար պետական ծառայող հեռացվել է աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG