Մատչելիության հղումներ

Սավչենկոն հրաժարվեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Նադեժդա Սավչենկո, արխիվ
Նադեժդա Սավչենկո, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին նա հայտնել է երեքշաբթի օրը ֆեյսբուքյան իր էջում՝ մյուս պատգամավորներին, դատավորներին և նախագահին կոչ անելով հետևել իր օրինակին:

«Մայդանից երեք տարի է անցել, ժամանակն է, որպեսզի քաղաքական գործիչները կատարեն իրենց խոստումները՝ չսպասելով երրորդ Մայդանին», - գրել է Սավչենկոն:

Անցած տարեվերջին Սավչենկոն հեռացվել է «Բատկիվշչինա» կուսակցությունից և խորհրդարանական խմբակցությունից, ինչպես նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության կազմից:

Ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած ռազմական օդաչուի նկատմամբ ուկրաինական քաղաքական վերնախավի վերաբերմունքը փոխվել է, երբ պարզվել է, որ նա Ուկրաինայի արևելքում անձնական բանակցություններ է անցկացրել ռուսամետ անջատականների առաջնորդների հետ՝ գերիների փոխանակման հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG