Մատչելիության հղումներ

Հերբերթ ՄըքՄասթերը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է գեներալ Հերբերթ ՄըքՄասթերին ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական նշանակելու մասին, Մար-ա-Լագո, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 20-ը փետրվարի, 2017թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է գեներալ Հերբերթ ՄըքՄասթերին ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական նշանակելու մասին, Մար-ա-Լագո, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 20-ը փետրվարի, 2017թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի դերում տեսնում է բանակի գեներալ-լեյտենանտ Հերբերթ ՄըքՄասթերին:

Նշանակման մասին Թրամփը հայտարարել է երկուշաբթի օրը՝ հանգստյան օրերին մի քանի թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո: «Հսկայական տաղանդի, հսկայական փորձի տեր մարդ», - ներկայացնելով ՄըքՄասթերի արժանիքները՝ ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը թափուր էր մնացել Մայքլ Ֆլինի աղմկահարույց հեռացումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG