Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկությանը ժամը 14-ի դրությամբ 102 հազար 757 ընտրողներից մասնակցել են 48 հազար 115-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 46.82 տոկոսը։ ԼՂ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ այդ տվյալները հրապարակել է հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: