Մատչելիության հղումներ

Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի մանրամաները շաբաթ օրը Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին:

Մամեդյարովի մոսկովյան այցի հստակ ժամկետներն ու օրակարգը առայժմ չեն հրապարակվում:

«Բացի այդ, Ադրբեջանն ու Մոսկվան ապրիլի 4-ին պատրաստվում են նշել դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակը», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG