Մատչելիության հղումներ

Պեսկով. Ռուսաստանը որևէ տեղեկություն չունի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նախագծից


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Պաշտոնական Մոսկվան որևէ տեղեկություն չունի Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման այն ծրագրի մասին, որը, ըստ New York Times-ի, մոտ երկու շաբաթ առաջ փոխանցվել է Սպիտակ տուն», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նշված ծրագրի հեղինակը, ըստ ամերիկյան պարբերականի, ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն է: Կարգավորման ծրագիրն ամերիկյան կողմին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբան Մայքլ Քոենը:

New York Times-ի տեղեկություններով՝ Սպիտակ տուն փոխանցված ծրագիրը նախատեսում է Ղրիմը 50 կամ 100 տարով վարձակալության հանձնել Ռուսաստանին: Ռուսաստանը դրա դիմաց պետք է իր ստորաբաժանումները դուրս բերի Արևելյան Ուկրաինայից, ինչից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG