Մատչելիության հղումներ

Իգդիրում ավտոբուսներ են բախվել․ 8 զոհ, տասնյակ վիրավորներ, հիմնականում՝ ադրբեջանցիներ


Նախիջևան-Իգդիր երթուղի իրականացնող ավտոբուս, արխիվ
Նախիջևան-Իգդիր երթուղի իրականացնող ավտոբուս, արխիվ

Այսօր առավոտյան Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևան հանրապետության սահմանին՝ Դիլուջու անցակետի մերձակայքում, Իգդիրի շրջանում, ծանր ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բախվել են երկու ուղևորատար ավտոբուսներ: Վերջին տվյալներով՝ 8 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, վիրավորներից 26-ը ադրբեջանցիներ են, իսկ թե զոհվածներից քանիսն են Ադրբեջանի քաղաքացիներ, ներկայումս ճշտվում է:

Կարսում Ադրբեջանի հյուպատոս Նուրու Գուլիևը APA-ի հետ զրույցում նշել է, որ տվյալ գծի ուղևորները գլխավորապես Ադրբեջանի քաղաքացիներ են, հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ տուժածները հիմնականում ադրբեջանցիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG