Վերջին տվյալներով՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 34-ի, շուրջ 50 մարդ վիրավորվել է։
Տուժածների թվում կան կանայք և երեխաներ:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։