Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ցուցարարները շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը։ Բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 20 օր՝ չնայած ցուրտ եղանակին և հորդառատ անձրևներին։
Զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են, երբ կառավարությունը նախաձեռնել է կոռուպցիոն որոշ հանցագործությունների ապաքրեականացման և կոռուպցիոն հոդվածներով դատապարտվածների համաներման մասին օրենքի նախագիծ: Ցուցարարների ճնշման արդյունքում այն չեղյալ համարվեց, սակայն ցույցերը շարունակվում են։