Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումների համար


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն Մոսկվային մեղադրել է մի շարք կիբերհարձակումների համար: Journal du Dimanche հանդեսին այսօր տված հարցազրույցում նա ասել է, որ հարձակումների Թիրախը եվրոպամետ դիրքորոշում ունեցող Ֆրանսիայի նախագահության թեկնածու Էմանուել Մակրոնն է: Արտգործնախարարը նշել է, որ և՛ աջակողմյան թեկնածու Մարին Լեպենը, և՛ պահպանողական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնի են ռուսամետ և հակաեվրոպական դիրքորոշումներով, որոնք ձեռնտու են Մոսկվային:

«Ռուսաստանն առաջինն է պնդում, թե այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը հիմնարար օրենք է, և ես ամբողջապես համաձայն եմ դրա հետ, ուստի, մեզ համար էլ անընդունելի են Ֆրանսիայի գործերին միջամտելու փորձերը»,- ասել է Ժան-Մարկ Էրոն:

Լրատվական գործակալությունները նշում են, որ այս տարվա սեպտեմբերին վերընտրվելու համար պայքարող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես ահազանգել է, որ Մոսկվան փորձում է միջամտել գերմանական ընտրություններին:

«Այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում, մեզ պարտադրում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մեր դեմոկրատական գործընթացի անձեռնմխելիությունը պահպանելու համար»,- ասել է Էրոն Journal du Dimanche հանդեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG