Մատչելիության հղումներ

Իրանն արձագանքում է Միացյալ Նահանգներին


Մոհամմադ Ջավադ Զարիֆը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում, 19-ը փետրվարի, 2017թ․
Մոհամմադ Ջավադ Զարիֆը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում, 19-ը փետրվարի, 2017թ․

Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում ասել է, որ իր երկիրը մերժում է սպառնալիքների և պարտադրանքի քաղաքականությունը և նախապատվությունը տալիս է փոխադարձ ընդունելի լուծումների վրա հիմնված դիվանագիտական համաձայնություններին:

Այդ մեկնաբանությամբ Զարիֆն արձագանքել է միջմայրցամաքային հրթիռների փորձարկումների կապակցությամբ Իրանին հատուկ ուշադրության տակ վերցնելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Մենք չենք ենթարկվում պարտադրանքին, մենք չենք ենթարկվում սպառնալիքին, բայց մենք շատ դրական ենք արձագանքում փոխադարձ հարգանքին»,- Մյունխենում ասել է Մոհամմադ Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG