Մատչելիության հղումներ

Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգիչ է համարում Մոսկվայի կողմից անջատականների տրամադրած փաստաթղթերի ճանաչումը


Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսատանի որոշումը ժամանակավորապես ճանաչել Արևելյան Ուկրաինայի անջատականների տրամադրած փաստաթղթերը անհամատեղելի է խնդրի խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի հետ:

Այսօր Թվիթերում կատարած գրառմամբ ԱՄՆ-ի դեսպանատունըհայտարարել է, որ որոշումը «մտահոգիչ և անհամատեղելի է Մինսկի խաղաղության գործընթացի համաձայնեցված նպատակների հետ»:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով Ռուսաստանը ճանաչում է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուհանսկի ժողովրդական հանրապետության տրամադրած փաստաթղթերը:

Փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները և համաձայնել, որպեսզի Արևելյան Ուկրաինայում նոր հրադադարհաստատվի փետրվարի 20-ից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG