Մատչելիության հղումներ

Իրաքը հայտարարել է Մոսուլի արևմտյան մասն ազատագրելու գործողության մասին


Իրաքի զինուժը Մոսուլի հարավում, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդա ալ-Աբադին հայտարարել է, որ մեկնարկել են Մոսուլի արևմտյան մասը «Իսլամական պետությունից» ազատագրելու ռազմական գործողությունները:

«Մենք հայտարարում ենք գործողության նոր փուլի մասին», - այսօր ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ ասել է վարչապետը․ - «Մենք գալիս ենք․․․ Մոսուլի արևմտյան մասն ազատագրելու: Մեր ուժեր սկսում են քաղաքացիների ազատագրումը «Դաեշի» ահաբեկչությունից»:

Տարբեր գնահատականներով Մոսուլում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է մանում 650 հազարից 800 հազար մարդ:

Իրաքի զինուժն այսօր նաև հայտարարել է, որ գրավել է Աթբահ և Ալ-Լազագա գյուղերը և առաջ է շարժվում դեպի Մոսուլի օդակայան: Հոկտեմբերից մեկնարկած՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ ընթացող գործողության արդյունքում ազատագրվել է Մոսուլի արևելյան մասը:

«Իսլամական պետությունը» Մոսուլը գրավել է 2014-ին: Զինյալները քաղաքը հայտարարել էին Իրաքում իրենց «խալիֆայության» մայրաքաղաքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG