Մատչելիության հղումներ

Փենս. Ամերիկան եղել է և կլինի Եվրոպայի թիվ մեկ դաշնակիցը


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ելույթ է ունենում Մյունխենի համաժողովում, 18-ը փետրվարի, 2017թ.
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ելույթ է ունենում Մյունխենի համաժողովում, 18-ը փետրվարի, 2017թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ամերիկան եղել է և կլինի Եվրոպայի թիվ մեկ դաշնակիցը:

«Ես բերել եմ Թրամփի ուղերձն առ այն, որ Ամերիկան անվերապահորեն սատարում է ՆԱՏՕ-ին», - ասել է Փենսը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն ասել է, որ Մոսկվան հիասթափված է Մյունխենում Փենսի հայտարարություններից, մասնավորապես՝ պնդումից, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Մինսկի համաձայնությունների ձախողման համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում հայտարարել է, թե հետսառըպատերազմյան աշխարհակարգն այլևս չի գործում, սակայն «սառը պատերազմի» մտածելակերպը դեռ հատուկ է Արևմուտքի որոշ ղեկավարներին:

Միաժամանակ, Լավրովն ասել է, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է Վաշինգտոնի հետ «հաստատել գործնական հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի և մոլորակի ճակատագրի համար համատեղ ստանձնած պատասխանատվության գիտակցման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG