Մատչելիության հղումներ

ՊԲ պահպանության տեղամասերից մեկում 19-ամյա զինվոր է սպանվել


Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:

ԼՂ ՊՆ հաղորդմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG