Մատչելիության հղումներ

Բլեյրը՝ ընդդեմ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյր, արխիվ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը դեմ է արտահայտվել Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Նրա խոսքով՝ Թերեզա Մեյի կաբինետը հատուկ ստեղծվել է այսպես կոչված «Բրեքսիթ» անցկացնելու համար՝ ընդունելով հապճեպ որոշումներ:

Բլեյրը նշել է, որ բրիտանացիները հանրաքվեի քվեարկությանը պատկերացում չունեին Եվրամիությունից դուրս գալու պայմանների մասին: Նախկին վարչապետը կոչ է արել երկրի բնակչությանը հնարավորություն տալ փոխելու «Բրեքսիթ»-ի մասին իրենց կարծիքը:

Անցած հունիսին Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեին, հիշեցնենք, Եվրամիությունից դուրս գալու օգտին է քվեարկել 2 տոկոսով ավելի շատ մարդ, քան՝ դեմ: Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ղեկավարության միջև բանակցությունները սկսվելու են մինչև մարտի վերջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG