Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը Բեռլինում վիրահատությունից հետո առաջին անգամ մեկնաբանել է պատրիարքարանի շուրջ վերջին զարգացումները՝ կոչ անելով երկրի բնակչությանը հանդարտվել, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի գլխավոր դատախազության՝ Իլյա երկրորդին փորձել են թունավորել ցիանիդով, և այդ մահափորձի մեջ կասկածվում է բարձրաստիճան հոգևորական Գիորգի Մամալաձեն, ով պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավարն է:
Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը «տարօրինակ» և «աննորմալ» է անվանել մահափորձի մեղադրանքով ձերբակալված Մամալաձեի շուրջ վերջին իրադարձությունները: «Ես նրան վաղուց եմ ճանաչում և նրանից չեմ տեսել կամ լսել ոչինչ բացի լավից», - հայտարարել է կաթողիկոս-պատրիարքը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կվերադառնա Վրաստան: